Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 102-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 8-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքային համայնքի և Արմինե Պողոսյանի միջև 10․05․2007 թվականին կնքված պայմանագրի 9․1 կետը, Արտաշատ համայնքի ղեկավարի 22․02․2024 թվականի թիվ Ե-903 գրությունը և Արմինե Պողոսյանի 01․04․2024 թվականի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց թիվ 121ա հասցեում գտնվող 12․5 քառակուսի մետր մակերեսով հողամասի (վկայական N 0041983) կառուցապատման իրավունքի տրամադրման՝ 10․05․2007 թվականին կնքված պայմանագրի 5․1 կետում նշված տարեկան վարձավճարը՝ 700 /յոթ հարյուր/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 85440 /ութսունհինգ հազար չորս հարյուր քառասուն/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով)։ 2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 01-ից։ |