Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով և ուսումնասիրելով Վանուշ Մանուկյանի 03.05.2023թ․ Ք-5553 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Արտաշատ համայնքի Մրգավան գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-061-0115-0005 կադաստրային ծածկագրով 0,03016 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի ջրովի վարելահողն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Մրգավան գյուղում գտնվող, 03-061-0115-0010, 03-061-0114-0007 և 03-061-0938-0002 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի (վկայական N 10042023-03-0079) սեփականատեր Վանուշ Մանուկյանին:
2. Հողամասի օտարման գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 135117 (մեկ հարյուր երեսունհինգ հազար հարյուր տասնյոթ) ՀՀ դրամ:
3. Օտարումը կազմակերպել մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։