Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի VII-րդ գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 214779, /ծածկագիր՝ 03032EF9VBCQ, 03032DWUPWCF/ և Մ․Հովհաննիսյանի Լ/ա Ն․Մուրադյանի 21/01/2025 թվականի Ք-686 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Ազատավան գյուղի Խ. Աբովյան փողոց, 23/2 հասցեում գտնվող, Մուշեղ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 03-007-0048-0005 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ ըստ կազմված հատակագծի առանձնացվող՝ 0․04560 հա մակերեսով հատվածին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Ազատավան, Խ. Աբովյան փողոց, 23/2 բնակելի տուն, երկրորդ՝ 0․09020 հա մակերեսով հատվածին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Ազատավան, Խ. Աբովյան փողոց, 23/3 հողամաս։
2․Մ․Հովհաննիսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։