Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի՝ «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Քարտեզագրման սխալի հետևանքով որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված՝ Արտաշատ համայնքի Դալար գյուղում գտնվող 03-032-0141-0039 կադաստարային ծածկագրով 0,73837 հա, 03-032-0141-0017 կադաստարային ծածկագրով 0,35468 հա, 03-032-0141-0023 կադաստարային ծածկագրով 0,41345 հա, 03-032-0141-0027 կադաստարային ծածկագրով 0,17264 հա, 03-032-0141-0032 կադաստարային ծածկագրով 0,20391 հա և 03-032-0141-0033 կադաստարային ծածկագրով 0,47581 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականության սուբյեկտի սխալն ուղղել որպես Արտաշատ համայնքի սեփականություն՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերի տվյալների։
2. Կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |