Ղեկավարվելով ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, հիմք ընդունելով Քրիստինե Էվանյանի / 04.08.2022 թվականի թիվ Է-4848/ դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նարե Արմանի Թորոսյանի եղբայրը՝ Հուսիկ Արմանի Թորոսյանը, 2020թ-ին հակառակորդի հետ շփման գծում ստացած վնասվածքի հետևանքով ձեռք է բերել հաշմանդամության կարգ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ ,,Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի սան Նարե Արմանի Թորոսյանին /ծնված 31.07.2019 թվականին/ տալ տեղական վճարների գծով 100 %- ի չափով նվազեցման արտոնություն՝ ս/թ հոկտեմբերի 1-ից մինչև դպրոց հաճախելը:
|