Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի VII գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը բանալի՝ 254980, (ծածկագիր՝ 03132DQPZFKW) և Գ․Վարդանյանի 29/08/2025 թվականի Ք-11238 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Բյուրավան գյուղում գտնվող, 03-026-0015-0006 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Բյուրավան, Ա. Բակունցի փողոց, 7 բնակելի տուն։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Գ․Վարդանյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։