Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Ա. Ստեփանյանի 27.11.2023 թվականի թիվ Ք-15645 դիմումը, որոշում եմ․
1.Ալբերտ Ստեփանյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մասիս գյուղում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-057-0006-0001 կադաստրային ծածկագրով հողամասում, քարե պարսպի կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Ալբերտ Ստեփանյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության և 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ 900415151241 հաշվեհամարին քանդման համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: