Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 09-ի N 22-Ա որոշումը, Արտաշատ համայնքի ավագանին որոշում է. 1․ Արտաշատ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը որոշելու մասին» N 99-Ա որոշման 1-ին կետում «Մարքսի» բառը փոխարինել «Դավիթ Մարգարյան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |