Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Սերոբ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Սամվել Եղիկյանի 10.04.2025 թվականի թիվ ՃՀԱ/229/13419-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Սերոբ Հովհաննիսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Դվին գյուղի Ե․ Չարենցի փողոց 53 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-040-0008-0015 կադաստրային ծածկագրով հողամասում նկուղային մասով բնակելի տան և քարե պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է, նախագծի փոփոխություն)։
2.Սերոբ Հովհաննիսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: