Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով և հիմք ընդունելով Գագիկ Սարգսյանի դիմումը (N Ա-5986, 08․05․2025 թվական)՝ որոշում եմ․
1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի կազմում ընդգրկված Մրգավետ բնակավայրի վարչական ղեկավար Գագիկ Նորիկի Սարգսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ 2025 թվականի մայիսի 14-ից, իր դիմումի համաձայն։ Վերջին աշխատանքային օր համարել 2025 թվականի մայիսի 13-ը։
2․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մելիքյանին կատարելու վերջնահաշվարկ՝ անհրաժեշտության դեպքում կատարել պահումներ կամ գանձումներ։