Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արման Գրիգորյանի ներկայացուցիչ Գարեգին Կնյազյանի 04.06.2025 թվականի ՃՀԱ/231/20160-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Արման Գրիգորյանին տրամադրել Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի Ա․ Խաչատրյան փողոց 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-005-0034-0009 կադաստրային ծածկագրով հողամասում մեկ հարկանի բնակելի տան, ավտոտնակի և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Արման Գրիգորյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: