Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Դավիթ Սարգսյանի 24.10.2025 թվականի թիվ Տ-14074 հայտը՝ որոշում եմ․
1․ Անհատ ձեռնարկատեր Դավիթ Սարգսյանին տալ 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Գետազատ գյուղի Ա․Պողոսյան փողոցի թիվ 12 հասցեում գործող 104 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։