Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Խաչատուր Գրիգորյանի ներկայացուցիչ՝ Գագիկ Եղիազարյանի 14.04.2025 թվականի թիվ ՇԹԴ/229/6007-25 դիմումը, որոշում եմ․
1.Խաչատուր Գրիգորյանին և Աննա Բաբլոյանին տրամադրել Արտաշատ համայնքի Դվին գյուղի Հ․ Շիրազի փողոց 4-6 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 03-040-0057-0020 կադաստրային ծածկագրով հողամասում՝ նկուղային մասով բնակելի տան, օժանդակ շինության և կոյուղահորի կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Խաչատուր Գրիգորյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 60000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: