Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, 35-րդ և 44-րդ հոդվածներով և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Ջրաշեն բնակավայրի վարչական ղեկավարի 02.09.2025 թվականի թիվ Ա-11348 գրությունը, Արտաշատ համայնքի ավագանին որոշում է․ 1.Ելնելով խնդրի կարևորությունից և հրատապությունից, տալ համաձայնություն Արտաշատ համայնքի ղեկավարին՝ անհրաժեշտության դեպքում նաև համայնքի միջոցներով, օրենքով սահմանված կարգով Դիտակ-Ջրաշեն–Նուբարաշեն երթուղու աշխատանքները կազմակերպելու և շահագործելու համար։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ |