Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 2-ի թիվ 108-Ա որոշումը և 2023 թվականի ապրիլի 7-ի № 65-Ա որոշմամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 27-ին կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ թիվ 4/2-23-Մ արձանագրությունը՝ որոշում եմ․
1.Մրցույթում հաղթող ճանաչված՝ ՀՀ Արարատի մարզ, գ. Աբովյան, Վանի փ., տ.28 հասցեի բնակիչ Սերժիկ Վալոդյայի Գրիգորյանի (անձ. AP0589354, տրված 04.10.2016թ 027-ի կողմից) հետ կնքել Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Աբովյան գյուղում գտնվող 1.93078 հա մակերեսով հողատարածքի, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ կորիզավոր /ծածկագիր՝ 03-005-0134-0008/, վարձակալության պայմանագիր՝ 25 տարի ժամկետով:
2.Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ՔՀ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կ.Պողոսյանին:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: