Սույն իրավական ակտը կազմելու համար հաշվի են առնվել հետևյալը, Արտաշատ համայնքի Քաղցրաշեն բնակայրի վարչական տարածքում գտնվող 03-097 0552-0016 և 03-097-0552-0017 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերը միավորվել են որպես մեկ գույքային միավոր և պետական գրանցում են ստացել 40,14209 հա կադաստրային 03-097-0552-0032 ծածկագրով /վկ 07032024-03-0029/ Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի ավագանու 2020 թվականի N20 որոշմամբ նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխված 0,0294 հա մակերեսով հողամասը այժմ կազմում է 03-097-0552-0032 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի մաս և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 102-րդ հոդվածով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և ուսումնասիրելով Աշոտ Նուրիջանյանի լ/ա Գ․Նուրիջանյանի 14/03/2024 թվականի Ք-4062 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է.
1․Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 20 որոշման հիմնական մասում՝ «գյուղատնտեսական մթերքների վերամշակության (չրանոց կառուցելու համար) նպատակով» բառերը փոխարինել «խաղողի գինու արտադրամաս կառուցելու նպատակով» բառերով, «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» բառերը փոխարինել «արդյունաբերական օբյեկտների» բառերով։
2․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող, Աշոտ Նիկոլայի Նուրիջանյանին սեփականության իրավունքով պատկանող, 40,14209 հա մակերեսով, 03-061-0115-0011 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ այլ հողատեսք, արոտավայր հողամասից, 3,00703 հա մակերեսով հողամասի՝ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը արոտավայր, նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել արդյունաբերական օբյեկտների՝ խաղողի գինու արտադրամաս կառուցելու նպատակով։
3․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |