Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, 102-րդ հոդվածի 3.2-րդ և 4-րդ մասերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է. 1.«ՄՐԳԱՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀՈԱԿ-ն անվանափոխել «ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՐԳԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀՈԱԿ:
2.Հաստատել «ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՐԳԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |