Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 102-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ ԿՈ (MAZ KO-806-20) մակնիշի հատուկ համակցված մեքենան անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արտաշատ համայնքի Արտաշատ-կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ին՝ Արտաշատ համայնքում իր իրավասությունների շրջանակներում նշված տրանսպորտային միջոցով ծառայություններ մատուցելու նպատակով:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |