Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 506
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 355-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՌՈՒԲԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ՓՈՂՈՑ 21 ՇԵՆՔԻ ԹԻՎ 61/1, 61/2 ԵՎ 61/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ «ՕՀԱՆ ՉՈՒԲԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, 102-րդ հոդվածի 3․2-րդ կետով, հիմք ընդունելով «Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Ավագյանի 2024 թվականի նոյեմբերի 22-ի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․

1. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց 21 շենքի թիվ 61/1, 61/2 և 61/3 հասցեներում գտնվող ընդհանուր 500 քառակուսի մետր մակերեսով տարածքը անհատույց օգտագործման իրավունքով՝ 5(հինգ) տարի ժամկետով տրամադրել «Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ին։

2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2025թվականի հունվարի 1-ից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԲԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.97 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner