Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Արա Պողոտանյանի 03.02.2025 թվականի թիվ Տ-1345 հայտը՝ որոշում եմ․
1․ Անհատ ձեռնարկատեր Արա Պողոտանյանին տալ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Արտաշատյան խճուղի թիվ 9 հասցեում գործող 69,7 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։