Հիմնվելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված լավ հարաբերությունների վրա, ինչպես նաև հաշվի առնելով Կլամարի հայ համայնքի խնդրանքը 2003 թվականի մայիսի 31-ին Ֆրանսիայի Հանրապետության Կլամար քաղաքում ՝ Կլամար և Արտաշատ քաղաքների միջև ստորագրվեց քույր քաղաքների միջև համագործակցության մասին երդման հուշագիրը։ Բարեկամության հաստատման պահից ի վեր բազմաթիվ պաշտոնական փոխայցելություններ են տեղի ունեցել և 2010թվականին Երևանում անցկացվող ֆրանս-հայկական համագործակցության առաջին համաժողովի ընթացքում երկու համայնքների միջև ստորագրվել է ապակենտրոնացված համագործակցության առաջին համաձայնագիրը, որն էլ վերահաստատվել է 2013, այնուհետև՝ 2018 թվականին։
Համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, ենթակա է երկարաձգման, եթե կողմերից որևէ մեկը չի լուծում համաձայնագիրը գործողության երեք տարվա ժամկետի ավարտին։
Համաձայնագրում սահմանվել են չորս առաջնային ուղղություններ՝
1․աջակցություն ֆրանսախոսությանը և մշակութային փոխայցելություններին
2․աջակցություն տեղական կառավարմանը և հանրային ծառայությունների բարելավմանը
3․աջակցություն տարրական և միջնակարգ կրթության ենթակառուցվածքների բարելավանը
4․աջակցություն Արտաշատում զբոսաշրջային վայրերի և հյուրընկալող ենթակառուցվածքներին։
20 ամյա համագործակցության արդյունքում Արտաշատ քաղաքին ցուցաբերվել է օժանդակություն տարբեր բնագավառներում՝ առողջապահության, մշակույթի, սպորտի։ Տրամադրվել է ֆինանսական և գույքային օգնություններ։ Կազմակերպվել է մեծ թվով երիտասարդների և համապատասխան աշխատակիցների փոխայցելություններ քույր քաղաքներ։ Արդյունավետ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով երկու քաղքները պատրաստ են վերահաստատելու համագործակցության հուշագիրը մինչև 2026 թվականը։
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի
35-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով՝ համայնքի ղեկավարը կնքում է ՀՀ համայնքների կամ այլ պետությունների համայնքների հետ պայմանագրերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու վավերացմանը
18-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով՝ համայնքի ավագանին իր որոշմամբ վավերացնում է համայնքի կողմից ՀՀ համայնքների կամ այլ պետությունների համայնքների հետ կնքված պայմանագրերը։
|