Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 8-րդ ենթակետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով և ուսումնասիրելով Ա.Խաչատրյանի լ/ա Ս.Սաֆարյանի 06.02.2024 թվականի թիվ Ք-2212 դիմումին՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 129/2 հասցեում գտնվող, 0,02066հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-001-0044-0014/ օտարել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 129 հասցեում գտնվող 0,045հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի /ծածկագիր՝ 03-001-0044-0002/ սեփականատեր Անահիտ Միշայի Հարությունյանին՝ /ծնվ.17.12.1953 թվականին/ բնակելի տուն կառուցելու նպատակով:
2.Հողամասի օտարման գինը սահմանել 1 750 000/ մեկ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Օտարման գործընթացը կազմակերպել 2024 թվականի ընթացքում:
4․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |