Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Համաձայնել Արտաշատ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գերեզմանատունն ընդլայնելու նպատակով՝ ձեռք բերել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող՝ Մարինե Շերամի Մինասյանին /ծնված 05/01/1962 թվականին/, Էդգար Վարդանեսի Միրզոյանին /ծնված 05/01/1982 թվականին/ և Էվելինա Վարդանեսի Միրզոյանին /ծնված 06/03/1983 թվականին/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0433-0014 կադաստրային ծածկագրով 0,18283հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասը, որի ձեռք բերման համար վճարվող գումարը կազմում է 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ։
2․Հողամասի ձեռք բերման հետ կապված ծախսերը կատարել համայնքի բյուջեի միջոցներով։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |