Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի 724-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականիապրիլի 29-ի 698-Ն որոշման պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման հավելված 1-ի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին Արտաշատ համայնքի ավագանու 2020 թվականի թիվ 92-Ա որոշմամբ, հաշվի առնելով․ որ 0,008 հա մակերեսով հողամասը (ըստ հաստատված հատակագծի 79,99քմ) ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հ․Ավետիսյանի 11/09/2025 թվականի Ք-11804 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ծովակալ Իսակովի փողոց 65/1 հասցեում գտնվող, 03-001-0060-0018 կադաստրային ծածկագրով 0,008հա մակերեսով (ըստ հաստատված հատակագծի 79,99քմ) հողամասից 17,34քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և 62,56քմ մակերեսով բնակավայրերի այլ հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի՝քարտեզագրման սխալմ ուղղելու նպատակով։
2․0,008հա մակերեսով (ըստ հաստատված հատակագծի 79,99քմ) հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը սահմանել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
3․Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Արամ Ավետիսյանին:
4․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։