Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Սիրանուշ Զախտերյանի 06.03.2025 թվականի թիվ Տ-3085 հայտը՝ որոշում եմ․
1․Անհատ ձեռնարկատեր Սիրանուշ Զախտերյանին տալ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Բաղրամյան գյուղի Փափազյան փողոցի թիվ 35 հասցեում գործող 25.8 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։