Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Լիլիթ Գինոսյանի 28.10.2025 թվականի թիվ Տ-14217 դիմումը՝ որոշում եմ․
1․ Անհատ ձեռնարկատեր Լիլիթ Գինոսյանին տալ 2025 թվականի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց թիվ 23 հասցեում գտնվող շինության ճակատային մասում 1 քմ մակերեսով գովազդային վահանակ տեղադրելու թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: