Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Արտաշատի բաժնի կողմից Արտաշատի համայնքապետարան մուտքագրված 14․08․2025թ․Պ- 10373 գրությունը և հաշվի առնելով Արտաշատի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 29․08․2025թ․ թիվ 59 արձանագրությունը՝ որոշում եմ․
1․ Սարգիս Ներսեսի Ստեփանյանի /ծնված՝ 27․10․2009թ․, Արտաշատ համայնք, քաղաք Արտաշատ Հ. Մաթևոսյան փողոց 12տ./ հետ անհատական պրոֆիլակտիկ դաստիարակչական աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Հմայակ Կարապետյանին նշանակել հասարակական դաստիարակ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։