Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 14-ի N 384-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության ծրագիրը հաստատելու մասին» (այսուհետ՝ Ծրագիր) հավելվածի 19-րդ և 28-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Արտաշատ համայնքի միջև կնքված 22.07.2024թ. N 225-24 պայմանագիրը և դրա անբաժանելի մաս հանդիսացող 10.09.2024թ. N 464-24 համաձայնագիրը, Արտաշատ համայնքի ղեկավարի 01.07.2024թ. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մասիս գյուղում մոնիթորինգ իրականացնելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 262 կարգադրությունը և հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից կազմված 02.07.2024թ. N3 արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Հանձնաժողովի անդամներ՝ համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գալստյանին և Մասիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Խաչատրյանին Մասիս գյուղում 3,032 հա ընդհանուր մակերեսով հողատարածքներում մոնիթորինգ իրականացնելու համար՝ Արտաշատի համայնքապետարանի հաշվեհամարին փոխանցված 219,584 ՀՀ դրամից հատկացնել 10000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուրին՝ 5000 ՀՀ դրամ։
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գոռ Նազարյանին՝ հաձնաժողովի անդամներ գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արամայիս Բադալյանին, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ Արսեն Ղազարյանին և աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի երկրորդ կարգի մասնագետ Նինել Հայրապետյանին հատկացնել 15000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուրին՝ 5000 ՀՀ դրամ։
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ: