Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արտակ Նուրիջանյանի ներկայացուցիչ Գարեգին Կնյազյանի 29.09.2025 թվականի թիվ ՇԹԴ/239/20301-25 դիմումը, որոշում եմ․
1.Արտակ Նուրիջանյանին տրամադրել Արտաշատ համայնքի Ոստան գյուղի Մայիսյան փողոց 55 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-077-0022-0014 կադաստրային ծածկագրով հողամասում՝ բնակելի տան, օժանդակ շինության և պարսպի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Արտակ Նուրիջանյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության և 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ 900415151241 հաշվեհամարին՝ քանդման համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: