Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի Այգեստան գյուղում գտնվող Գոհար Վլադիմիրի Մկրտչյանը, Անժելա Ռաֆաելի Մկրտչյանը և Սերժիկ Ռաֆայելի Մկրտչյանը հատկացված՝ 0,1հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փոխարեն օգտագործում են 0,1511հա մակերեսով հողամաս: Չեն պահպանվել հողամասում կառուցված շինությունների նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթերը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թվականի հունիսի 10-ի օրենքով,Հայաստանի Հանրապետության կառավարության 31 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 867, 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 132935, ծածկագիր՝ 03011LJZZGQT/ և ընդառաջելով Գ․ Մկրտչյանի 25/03/2024 թվականի թիվ Ք-4590 դիմումին՝ որոշում եմ․
- Արտաշատ համայնքի Այգեստան գյուղում գտնվող Գոհար Վլադիմիրի Մկրտչյանին /ծնված 06/02/1971 թվականին/, Անժելա Ռաֆաելի Մկրտչյանին /ծնված 05/01/1989 թվականին/ և Սերժիկ Ռաֆայելի Մկրտչյանը /ծնված 12/08/1990 թվականին/ հատկացված 0,1հա մակերեսով 03-011-0050-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից ավել օգտագործվող 0,02հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել վերը նշված անձանց սեփականության իրավունքը և 0,0311հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել հողամասը փաստացի օգտագործողներին՝ Գոհար Վլադիմիրի Մկրտչյանին /ծնված 06/02/1971 թվականին/, Անժելա Ռաֆաելի Մկրտչյանին /ծնված 05/01/1989 թվականին/ և Սերժիկ Ռաֆայելի Մկրտչյանը /ծնված 12/08/1990 թվականին/:
- 0,0311 մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման արժեքը կազմում է 113 920 /մեկ հարյուր տասներեք հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ՝ /1 քմ՝ 1221 դրամ x 311քմ x 30%= 113 920 ՀՀ դրամ/:
- Ուղղակի վաճառքի կարգով հողամասի օտարման համար վճարումը կատարել Արտաշատ համայնքի 900415151068 հաշվեհամարին։
- Նշված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
- Արտաշատ համայնքի Այգեստան գյուղում գտնվող 03-011-0050-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,1511հա մակերեսով հողամասում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ըստ հատակագծի՝ թիվ 1 , 2, 3, 4 և թիվ 7 շինությունների նկատմամբ /կառուցված՝ 1973, 1985, 2000 թվականներին/ նշված օրենքի ուժով ճանաչել Գոհար Վլադիմիրի Մկրտչյանի /ծնված 06/02/1971 թվականին/, Անժելա Ռաֆաելի Մկրտչյանի /ծնված 05/01/1989 թվականին/ և Սերժիկ Ռաֆայելի Մկրտչյանի /ծնված 12/08/1990 թվականին/ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը։
- Նշված շինությունը կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
- Արտաշատ համայնքի Այգեստան գյուղում գտնվող 03-011-0050-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին և շինություններին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Այգեստան, Պ. Սևակի փողոց, 19 բնակելի տուն։
- Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Գ․ Մկրտչյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
- Որոշման կատարման պատասխանատու համարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար` պարոն Կ.Պողոսյանին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|