Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, 65-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հաշվի առնելով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի 21.08.2024 թվականի թիվ 05.1/15320-24 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետի 2007 թվականի մայիսի 24-ի թիվ 109 որոշումը դատական կարգով վիճարկելու նպատակով ներկայացնել հայցադիմում ՀՀ վարչական դատարան:
2. Որոշման կատարումն ապահովելու համար առաջարկել համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով փոխանցել պետական տուրք` 10.000 /տասը հազար/ ՀՀ դրամ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հարջորդող օրվանից: |