Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Գ․ Քոչարյանի 03.04.2024 թվականի թիվ Ք-5070 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի վարչական տարածքում գտնվող Գարեգին Նորիկի Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 03-038-0123-0017 կադաստրային ծածկագրով 0,60246հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող հողամասից, ըստ կազմված հատակագծի 0,08հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես ջրային հողերի, գործառնական նշանակությունը փոփոխել ջրային հողերի՝ ոռոգման նպատակով ջրավազան և պոմպակայան կառուցելու համար:
2․ Կատարել փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |