Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 19.01.2006 թվականի ,,Արտաշատ քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն որոշումով և հաշվի առնելով, որ 0,01071հա բնակավայրերի այլ հողամասը կադաստրային սխալ քարտեզագրման արդյունքում ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 724-Ն որոշմամբ սխալմամբ փոխանցվել որպես համայնքային սեփականություն. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
- Արտաշատ համայնքում քարտեզագրման սխալի հետևանքով առաջացած որպես համայնքային սեփականություն փոխանցված Կամոյի փողոցի վրա գտնվող , 0003-0013 ծածկագրով հողամասին հարակից /0003-0029-ից/, բնակավայրերի այլ 0,01071 հա մակերեսով հողատարածքը ճանաչել քաղաքացիների սեփականության:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
|