Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 34-րդ, 37-րդ հոդվածներով, Ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետերով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հարութ Ահարոնի Հայրապետյանի /16.06.2025թ. թիվ Ք-7555/ դիմումը, Արտաշատի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով տասը տարին լրացած անչափահաս Լուսինե Ահարոնի Հայրապետյանի /ծնված՝ 22.07.2010թ./ կարծիքը` որոշում եմ.
1.Հարութ Ահարոնի Հայրապետյանին /ծնված՝ 28.02.2007թ./ նշանակել իր անչափահաս քրոջ՝ Լուսինե Ահարոնի Հայրապետյանի /ծնված՝ 22.07.2010թ./ նկատմամբ խնամակալ։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: