Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Վ․Անտոնյանի 03/05/2023 թվականի Ք-5527 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Արտաշատ համայնքի Շահումյան գյուղում գտնվող, Վահե Անտոնյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,52 հա մակերեսով, 03-074-0126-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության, հողատեսքը՝ վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնագոմ, սառնարան և պահակատուն կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |