Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով «Հովտաշենի Վ. Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ց.Զաքարյանի 30.03.2023թ N -Պ- 4153 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ համաձայնություն Արտաշատ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ «Հովտաշենի Վ. Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին կից նախակրթարանի շինարարության համար Արտաշատ համայնքի բյուջեից 2637500 /երկու միլիոն վեց հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ ֆինանսական հատկացում տրամադրելու վերաբերյալ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |