Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արկադի Խաչատրյանի ներկայացուցիչ Միշա Արշակյանի 27.06.2025 թվականի ՃՀԱ/235/23035-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Արկադի Խաչատրյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Աբովյան փողոց 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0001-0045 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան վերակառուցման, կից կառույցի, ծածկերի և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Արկադի Խաչատրյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: