Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 28-րդ կետերով, 102-րդ հոդվածի 3․2-րդ և 4-րդ մասերով, ,,Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին ,, Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2․2-րդ մասով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,,Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի ,,Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին,, թիվ 515-Ն որոշումը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1․ ,,Քաղցրաշենի Ալլա Գրիգորյանի անվան մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ն անվանափոխել ,,Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի Ալլա Գրիգորյանի անվան մսուր-մանկապարտեզ,, ՀՈԱԿ:
2․ Հաստատել ,,Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի Ալլա Գրիգորյանի անվան մսուր-մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3․Ուժը կորցրած ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 8-ի թիվ 64-Ա որոշումը:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: