Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂՑՐԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ԱԼԼԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության /այսուհետ՝ Հաստատություն/ կանոնադրության 5-րդ գլխի 45-րդ կետով և հիմք ընդունելով տնօրենի պարտականությունները կատարող Ա. Գևորգյանի 03.06.2025 թվականի թիվ Հ-7024 գրությունը՝ որոշում եմ.
1. Անուշ Գևորգյանին ազատել հաստատության տնօրենի պարտականությունների կատարումից՝ 2025 թվականի հունիսի 03-ից:
2. 2025 թվականի հունիսի 03-ից հաստատության տնօրենի պարտականությունները ժամանակավորապես վերապահել մեթոդիստի պարտականությունները կատարող /տնօրենի ուսումնական գծով տեղակալ/ Էմմա Վարդանյանին:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: