Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ղեկավարի 2022 թ. նոյեմբերի 02-ի «ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 6 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 776 կարգադրությունը և «ՍԵՅՍՄՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից տրված 04/09/2023թ. թիվ 08-23/430 եզրակացությունը՝ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի շահագործումը դադարեցնելու վերաբերյալ՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 06-ի՝ «ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 281-Ա որոշման թիվ 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման N 1 հավելվածի: 2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 28-ից: |