Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 292-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.Եկամուտների գծով 10648208,927 հազար դրամ, այդ թվում`
1.1)Վարչական մաս ա.սեփական եկամուտներ՝ 1809829,4 հազար դրամ բ.պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիա` 3256027,0 հազար դրամ գ.այլ ընթացիկ դրամաշնորհներ՝ 5882,9 հազար դրամ դ.պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ՝ 5997,0 հազար դրամ 1.2 )Ֆոնդային մաս ա.վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ՝ 120089,853.2 հազար դրամ բ.ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ՝ 21048,774.2 հազար դրամ գ.հողի օտարումից մուտքեր՝ 2355334,0 հազար դրամ դ.այլ գույքի օտարումից մուտքեր`1294000,0 հազար դրամ ե.պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)` 1780000,0 հազար դրամ զ.վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե` 995000,0 հազար դրամ
2. Ծախսերի գծով՝ 10648208,927 հազար դրամ:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեի եկամուտները համաձայն հավելված 1-ի:
3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման համաձայն հավելված 2-ի և ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 3-ի:
4.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեի տարեվերջի միջոցների հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հավելված 4-ի և համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները համաձայն հավելված 5-ի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|