Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Նարեկ Գալստյանին- Հետևողական լինել գյուղատնտեսական աշխատանքներին, մասնավորապես, համայնքում ընթացող խաղողի մթերման աշխատանքներին:
Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատրող Խորեն Հովակիմյանին-Խստագույնս ուշադրության կենտրոնում պահել համայնքում ընթացող բարեկարգման, շինարարական և մյուս աշխատանքների որակի ու ծավալների պահպանման ընթացքը:
- Ոլորտային պատասխանատուներին հանձնարարարկաններ տրվեց աշխատանքները պատշաճ և որակով իրականացնելու համար ըստ առաջնահերթության պլանավորել ծրագրերն ու գործել ըստ նախապես կազմված պլանի:
-Խորհրդակցությանն անդրադարձ կատարվեց մի շարք այլ հարցերի ևս, աշխատակազմի բաժինների պետերի կողմից զեկուցվեցին կատարված աշխատանքները, որից հետո տեղի ունեցավ քննարկում և արդյունքների գնահատում։
Կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ Արսեն Եփրեմյանին, գնումներ բաժնի պետ Փայլակ Հակոբյանին, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Խաչատրյանին-Ներկայացնել ամանորյա տոներին նվիրված միջոցառումների և համայնքի տոնական զարդարանքի ծրագրերը:
|