Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 342
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4772-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2024 թվականի N 4772-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՏԱԿ ԳՅՈՒՂԻ Պ․ ՍԵՎԱԿԻ ՓՈՂՈՑ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88 որոշումը, Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի N 224-Ն որոշումը և ուսումնասիրելով Ս․ Աբրահամյանի 07/10/2024 թվականի Ք-13910 դիմումը՝ որոշում եմ․

1․Արտաշատ համայնքի Դիտակ գյուղի Պ․ Սևակի փողոց 1 հասցեում գտնվող, Սերժիկ Հարությունի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող 03-039-0028-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից ըստ կազմված հատակագծի 0,02420հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառւցապատման հողամասի և ըստ վկայականի 44,23քմ մակերեսով թիվ 5 ավտոտնակի նպատակային նշանակությունը փոփոխել հասարակական նշանակության, իսկ գործառնական նշանակությունը որպես առևտրի սրահ։

2․0,02420հա մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխության և 44,23քմ մակերեսով շինության նպատակային և գործառնական նշանակության փոփոխության համար Ս․ Աբրահամյանն Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել է ընդամենը՝ 67 469 /վաթսունյոթ հազար չորս հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ, որից միանվագ վճար 30000 /երեսուն հազար/ դրամ և յուրաքանչուր 1քմ մակերեսով շինության համար՝ 300 ՀՀ դրամ / 44,23քմ x 300դրամ = 13 269/ դրամ/, 1քմ մակերեսով հողամասի համար 100 ՀՀ դրամ /242քմ x 100 դրամ= 24 200 ՀՀ դրամ/։

3․Նշված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ։

4․Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի պարտականությունները կատարող՝ Խ․ Հովակիմյանին:

5․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner