Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով,« Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.
1) 05.05.01.53 գործառական դասակարգման (աղբահանություն, սան մաքրում) 5121 հոդվածը պակասեցնել 15 000 000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամով.
2) 04.05.01.53 գործառական դասակարգման (եզրաքարերի վերանորոգում) 4251 հոդվածը պակասեցնել 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամով.
3) 02.01.01.51 գործառական դասակարգման (արտաքին ռազմական օգնություն) 5121 հոդվածն ավելացնել 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամով.
4) 02.01.01.51 գործառական դասակարգման (արտաքին ռազմական օգնություն) 4269 հոդվածն ավելացնել 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամով.
5) 02.01.01.51 գործառական դասակարգման (արտաքին ռազմական օգնություն) 4251 հոդվածն ավելացնել 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամով.
6) 02.01.01.51 գործառական դասակարգման (արտաքին ռազմական օգնություն) 5122 հոդվածն ավելացնել 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամով.
2.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2023թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատատելու մասին» N 251-Ն որոշման 2-րդ և 3-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին և 2-րդ հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: