Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Միքայել Յալտարյանի 17.01.2025 թվականի թիվ Տ-523 հայտը՝ որոշում եմ․
1․ Անհատ ձեռնարկատեր Միքայել Յալտարյանին տալ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 14/3 հասցեում գործող 179,5 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։