Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 17-ի N 1859-Ա որոշումը և ուսումնասիրելով Հրայր Ռոբերտի Հակոբջանյանի և Քնարիկ Սիսակի Վարդանյանի 2024 թվականի ապրիլի 08-ի թիվ Ք-5272 համատեղ դիմումը ՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 233-Լ որոշման 3.20-րդ հավելվածում 9-րդ և 10-րդ տողերի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ Լանջազատ բնակավայրում գտնվող 0,0624 հա մակերեսով (ծածկագիր՝ 03-045—0106-0185, հողատեսքը՝ արոտավայր), 0,1544 հա մակերեսով (ծածկագիր՝ 03-045—0106-0186, հողատեսքը՝ արոտավայր), գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերմամբ պայմանավորված՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|