Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի՝ «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Քարտեզագրման սխալի հետևանքով որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված՝ Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող 03-059-0268-0030 կադաստարային ծածկագրով 0,06058 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի, Արտաշատ համայնքի Վարդաշեն գյուղում գտնվող 03-089-0011-0042 կադաստարային ծածկագրով 0,03930 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցասպատման հողամասի սեփականության սուբյեկտի սխալն ուղղել որպես Արտաշատ համայնքի սեփականություն՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի տվյալների։
2. Կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |