Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 2023թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 224-Ն որոշմամբ, հաշվի առնելով «ՊՎ-ԵՐԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի լիազոր անձ Արփինե Վարդանյանի 27․11․2024 թվականի թիվ Տ-16508 դիմումը՝ որոշում եմ․
1․«ՊՎ-ԵՐԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2024 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 9 հասցեում գործող խանութում տեխնիկական հեղուկների և քսայուղերի վաճառքի իրականացման թույլտվություն։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: