|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 մայիսի 2013 թվականի N 22 |
ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ
ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, ընդառաջելով Ոսկան Խաչատրյանի /դիմում թիվ Խ-485, 04.04.2013թ./ և Ա.Ղազարյանի /դիմում թիվ Ղ-637, 30.04.2013թ./ խնդրանքին . 1. Արտաշատի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 123 ա հասցեում գտնվող Ոսկան Խաչատրյանի տնամերձ հողամասի ճակատային մասին կից 56,9 քմ մակերեսով բնակավայրի այլ հողամասի գործառական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման նշանակության հողամասի և քանի որ այդ հողամասը հնարավոր չէ օտարելու որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ողղակի վաճառքի կարգով, ընդլայնելու նպատակով օտարելու Ոսկան Խաչատրյանին: 2. Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 117 ա հասցեում գտնվող Արթուր Ղազարյանին պատկանող առևտրի սրահի շենքի ճակատային մասին կից 50 քմ մակերեսով բնակավայրի այլ հողամասի գործառական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման հողամասի և քանի որ այդ հողամասը հնարավոր չէ օտարելու որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ողղակի վաճառքի կարգով, ընդլայնելու նպատակով օտարելու Արթուր Ղազարյանին: 3. Հողամասերի ուղղակի վաճառքի կարգով օտարման գները հաշվարկել նրանց կադաստրային արժեքների 100 %-ի չափով:
|
Կողմ -10 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԴԵՐՄՈՅԱՆ ԱՐՄԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՌՈՒԶԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԺՈՐԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՎԱՆԻԿ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ ԳՈՌ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|