Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 28-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանել 700000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 9-Ա որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: |